Ես իմ գրազը կրեցի, ՉՏՂԱՄԱՐԴԻԿ.
Նաիրա Զոհրաբյանի անդրադարձել է Սասուն Միքայելյանի կողմից Հ1-ի եթերում տված հարցազրույցին ու Մովսես Հակոբյանի արձագանքին, ում Սասուն Միքայելյան մեղադրեց բանակը թալանելու մեջ, ասելով՝ «Մովսես Հակոբյան, դու դարձար բանակի կանաչ փող հավաքող հավաքարար»։ Ավելին նա գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին խորհուրդ տվեց զբաղվել գինեկոլոգիայով, ասելով՝ «զբաղվի գինեկոլոգիայով, լավ խորացի էդտեղ
Երեկ Հ1-ի եթերում Սասուն Միքաելյանի ռեակտիվ դեմորալիզացիային դեռ լիքը անդրարադարձ լինելու է։
Բայց ես սպասում էի կոնկրետ մեկ անձի՝ գներալ-գնդապետ, Արցախի եւ 44-օրյա պատերազմի բունկերի հերոս Մովսես Հակոբյանի արձագանքին։
Սասուն Միքաելյանը Մովսես Հակոբյանին մեղադրեց բանակը թալանելու մեջ, ասելով՝ «Մովսես Հակոբյան, դու դարձար բանակի կանաչ փող հավաքող հավաքարար»։
Ահա սա երեկ եթերում հայտարարեց Սասուն Միքաելյանը։
Ավելին, նա գեներալ-գնդապետին խորհուրդ տվեց զբաղվել գինեկոլոգիայով, ասելով՝ «զբաղվի գինեկոլոգիայով, լավ խորացի էդտեղ»։
Իմ բազմաթիվ գործընկերներ թե՛ լրագրողական, թե՛ քաղաքական դաշտից, վստահ պնդում էին, որ Մոսին, նույն ինքը՝ Մովսես Հակոբյանը, այսօր մինիմում դուելի կհրավիրի Սասուն Միքաելյանին, նու, կամ գոնե համարժեք հակահարված կտա։
Մոսիին Վլադ Ցեպեշի (նույն ինքը՝ Դրակուլայի) տեղը դրած իմ մի ընկերոջ հետ ես գրազ եկա, որ Արցախի հերոս գեներալը, ում հանրայինի եթերով առաջարկեցին զբաղվել կանանց գինեկոլոգիական խնդիրներով եւ մեղադրեցին բանակը թալանելու մեջ, լավագույն դեպքում կասի, որ ինքը չի իջնում էդ մակարդակին եւ կհրաժարվի պատասխանել Սասունին։
Հա, sorry, Մոսիի դուխը հերիքեց ու ասաց, որ՝ «էդպիսի էշություններ իր մասին շատ են ասել»։
Ձեռի հետ էլ արդարացրեց Սասունին՝ թե մենակ ինքը չի իր մասին էդ կարծիքին։
Եւ հիմա եկել եմ ասելու, որ ես իմ գրազը կրեցի։
#ՉՏՂԱՄԱՐԴԻԿ