Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» 34-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչ է հիմա երազում։
«Ես երազում եմ «Ինտերի» 20-րդ չեմպիոնության մասին։ Եթե կարողանանք հասնել դրան, ես կերգեմ Ալ Բանոյի երգը։
Մրցաշրջանի սկզբում որոշակի լարվածություն կար մեր հանդերձարանում, բայց զրուցեցինք եւ հաղթահարեցինք այդ ամենը։
Դեռ 16 հանդիպում կա մինչեւ առաջնության ավարտը, եւ ամեն ինչ հնարավոր է առաջատարի հետ անդունդը հաղթահարելու հարցում։
18 օրում երկու անգամ միլանյան դերբիում մեր հաղթանակը սենսացիոն էր։ Մենք ուրախ ենք, որ Միլանը սեւ-կապույտ է»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Իտալիայի առաջնության 22 խաղում «Ինտերը» վաստակել է 44 միավոր եւ երկրորդն է։ Առաջատար «Նապոլին» 22 խաղից հետո ունի 59 միավոր։