Սասուն Միքայելյանի տված գնահատականները ինձ համար 0 է, մի մարդ, որը համապատասխան ունակություն եւ գիտելիքներ չունի, ոնց կարող է գնահատական տալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հնչեցրած արտահայտություններին:
«Իր տված գնահատականների բոլորի վրա գործ կա հարուցված, թող վարչապետին կանչեն հարցաքննության եւ հերքեն դա, այդքանը չգիտեն իրենք, որ նորից կրկնում են, թե պետք է անընդհատ փնովեն բանակին»,- ասաց նա՝ նշելով, որ այս հատարարությունները նպատակաուղղված են կատարվում:
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը Հ1-ի եթերում խոսելով Մովսես Հակոբյանի մասին՝ ասել է. «Մովսես Հակոբյան, դու դարձար բանակի կանաչ փող հավաքողը»:
Անդրադառնալով նրան, որ Սասուն Միքայելյանը իրեն մեղադրում էր Արցախ չգնալու, Ծաղկաձորում հաճախակի լինելու եւ Հյուսիսային պողոտայում ապրելու համար, Հակոբյանն ասաց, որ իրեն լավ չեն հետեւում. «Շատ ուրախ եմ, որ ինձ ուշադիր հետեւում են, բայց լավ չեն հետեւում: Իրենց ղեկավարը շատ մեծ ջանքեր է գործադրել, որ ես Արցախ չգնամ, դեռ պատերազմի օրերին: Իսկ ես դատարանից ազատ ժամանակ այնտեղ եմ լիենլու, ես Արցախի քաղաքացի եմ, Հայաստանի քաղաքացի չեմ, Արցախի քաղաքացուն դատում են այստեղ»:
Անդրադառնալով Միքայելյանի գեներալներին թալանի մեջ մեղադրելլու մասին հայտարարություններին, Հակոբյանն ասաց, «Որ տղամարդկություն ունենար թալանի մեջ մեղադրելու համար անուններ կտար»: