ԵԿՄ Աշտարակի տարածքային բաժանմունքի նախկին փոխնախագահ, Արագածոտնի մարզի Երիտասարդ երկրապահների նախկին նախագահ Դավիթ Մկրտչյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սասուն Միքայելյան, լավ չի չէ՞,որ ասում են՝ Սասունը չի վիրավորվել, լավ չի չէ՞, որ ասում են՝ Սասունը կռիվ չի գնացել, լավ չի չէ՞, որ ասում են՝ Սասունը փախել ա, այո, ես էլ եմ ասում, որ լավ չի, բա ինչքա՜ն վատա, որ ասում են՝ մենք բանակ չենք ունեցել, ապրիլյանում էլ պարտվել ենք:
Այո, ուժեղ կռվել ես՝ ստացածդ Մարտական Խաչն էլ դրան ապացույց, բայց քաղաքականության մեջ էլ քեզ կպցրել ես բոլոր վատ պիտակները:
Որ դու վիրավորվել ես, ես դա գիտեմ, որ նաև քո ժամանակին հպարտացել եմ, էդ էլ չեմ մոռացել, բայց աչքիս դու ես մոռացել, թե ինչ հզոր Բանակ ենք մենք ունեցել, ու ոնց ես դու հպարտացել էդ Բանակով՝ հա՜մ Վազգեն Սարգսյանի ժամանակ, հա՜մ Վազգենից հետո:
Էդ Հզոր Բանակը ոչնչացրեց ոչ թե թուրքը, այլ՝ ձեր իշխանությունը:
Թե ինչեր եմ արել Սերժին Հավատարիմ մնացած Շարմազանովի ու Աշոտյանի համար էս անցած տարիներին, ոնց եմ վարվել իրանց վիրավորողների հետ, հատկապես 2018 ու 2019թ-ին, դրա մի մասը գիտեն բոլորը, իսկ մեծ մասը՝ Աստված:
Բայց երեկվա հանրայինով հնչեցված տու-տու-ներին, քեզ տու-տու-ներով չեմ պատասխանում՝ էդ էլ մարտական անցյալիդ ղուրբան:
Խոսում ես Սպայի դեպքից, որը խմածության հետևանքով առաջացած վեճի արդյունք ա եղել, ու էդ գործով լիքը մարդիք են դատվել, բայց մոռանում ես, որ ձեր օրոք Մանվելին են դիտավորյալ սպանել, ու դու դա չես դատապարտել:
Դե իսկ Հայրապետյան Ռուբոն ՏՂԱՅԱ՝ Ռեմբոյից էլ առավել:
Էն որ ասեցիր՝ Սերժին բոլորից շատ ես հարգում, ես իրոք հավատում եմ ու ուրախ եմ դրա համար, բայց որ Սերժին դավաճանել ես՝ դա փաստ ա:
Հ.Գ. Շարմազանովը բանակ չի գնացել,բայց ի տարբերություն ձեր նիկոլի, Հայրենիքի համար էնքան մեծ ծառայություն ա մատուցել, որ ես, Կռված Տղա լինելով, խոնարհվում եմ իրա արածների առաջ, իսկ Աշոտյանը 44-օրյա պատերազմի ժամանակ, ի տարբերություն կառավարական դիվանների տակ մտած ձեր քպ-ականների, ռազմական ծառայություն ա իրականացրել Սիսիանում»: