Search
Close this search box.

Մյունխենում տեղի կունենա Փաշինյան-Ալիև-Բլինկեն եռակողմ հանդիպում

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում այսօր՝ փետրվարի 18-ին, կհանդիպեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Տեղեկությունը հաստատեցին Կառավարության լրատվական բաժնից։

Հիշեցնենք` Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով կլինի Գերմանիայում։ Մյունխենում նա ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հանցավորության դեմ պայքարի հարցեր քննարկել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ։ Համաժողովի շրջանակում Փաշինյանը հանդիպել է նաև Իրաքի Հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում շփում է ունեցել նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարՀելգա Շմիդտի հետ։

Please enter a valid URL