Search
Close this search box.

«Երրորդ կողմ» Բաքուն արդեն բացել է իր համար հայ-թուրքական սահմանը, հայերի համար դեպի Կարս, Արեւմտյան Հայաստան ու Արցախ պայմաններ են դրվում

Ինչ է տեղի ունեցել իրականում․ «35 տարվա մեջ առաջին անգամ հայ-թուրքական սահմանի բացումով եւ Արարատ Միրզոյանի Անգորա պատմական այցով» գործարկվել է այսպես կոչված «միջնուղի միջանցքը», որի մասին ավելի վաղ Բաքվում խոսել էր Ալիեւը, իսկ Անգորայում Միրզոյանի ներկայությամբ խոսեց Չավուշօղլուն։ «Մեղրիի միջանցքի» շուրջ իրարանցման ֆոնին այսպիսով անաղմուկ, «հումանիտար» պատրվակով գործարկվում է Երասխ-Երեւան-Մարգարա միջանցքը։

Անգորայում Չավուշօղլու-Միրզոյան հանդիպմանը հայտարարվեց պայմանավորվածությունների իրականացումն արագացնելու մասին։ Խոսքը մասնավորապես «երրորդ կողմի» համար հայ-թուրքական սահմանը բացելու պայմանավորվածության մասին է։ Միաժամանակ, Չավուշօղլուն հայտարարեց հայերի համար սահմանի բացման թուրքական նախապայմանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը Բաքվի հետ։

ՔՊ-ական վերնախավի ներկայացուցիչները՝ Արարատ Միրզոյանը, Արմեն Գրիգորյանը, Ռուբեն Ռուբինյանը եւ Ալեն Սիմոնյանը հայտարարեցին գործընթացների արագացման մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում պաշտոնապես հայտարարեց, որ ստորագրելու է խաղաղության պայմանագիրը Բաքվի պայմաններով։

Որոնք են դրանք՝ հայկական իրավունքներից ու տարածքներից պաշտոնական հրաժարում։ Խոսքը միայն Արցախի եւ Նախիջեւանի մասին չէ, այլ ՀՀ տարածքի մեծ մասի, Սեւանա լիճն ու Երեւանը ներառյալ։ ՀՀ մայրուղիների լիակատար վերահսկողություն ռուսների ու թուրքերի կողմից։

Երեւան-Մարգարա մայրուղու գործարկումով Թուրքիայի հետ սահմանը արդեն իսկ բացվում է «երրորդ երկիր» Ադրբեջանի համար, մինչդեռ հայկական երթեւեկը Անկարայի նախապայմանով կթույլատրվի միայն կապիտուլյացիայի ակտը, այն է՝ «խաղաղության պայմանագիրը» ստորագրելուց եւ խորհրդարանով վավերացնելուց հետո։ Փաշինյանը եւ Ալեն Սիմոնյանը պաշտոնապես հայտարարել են հնարավորինս շուտ այն ստորագրելու եւ վավերացնելու մասին։

«Միջին միջանցքը» թուրքերի հետ համադաշնությամբ Ռուսաստանի գոյատեւման եւ պատժամիջոցները շրջանցելու Կրեմլի պլանն է, ըստ որի՝ արանքում Հայաստան չպետք է լինի։ Քպ-ական իշխանությունը գործում է Մոսկվայի եւ Անկարայի՝ Հայաստանը եւ հայ ժողովրդին իր բնօրրանից ջնջելու ծրագրերի ագենտուրային պարտավորությունների շրջանակում, որի իմաստը հայկական իրավունքներից, պահանջներից, տարածքներից, հայկական ինքնությունից ու քաղաքակրթական ժառանգությունից հրաժարվելն է:

Lragir.am

Please enter a valid URL