Պաշտպանության նախարարությունում մի քանի կադրային փոփթխություններ են կատարվել։
1․ ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ալբերտ Բաղդասարյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի պաշտոնից:
2․ ՀՀ նախագահի հրամանագրով՝ Սմբատ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ՝ ազատվելով 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
3․ ՀՀ նախագահի հրամանագրով՝ Սասուն Բադասյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար: