ՌԴ զինված ուժերն այսօր հարված են հասցրել այն ձեռնարկություններին, որոնք Ուկրաինայի զորքերին ապահովում են վառելիքով և զինամթերքով։ Տեղեկությունը հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
«Հարվածները հասել են նպատակին։ Նշանառված բոլոր օբյեկտները խոցված են», — ասել են գերատեսչությունից։
ՊՆ-ում պարզաբանել են, որ հարվածի հետևանքով խախտվել է Ուկրաինայի զինված ուժերի խմբավորումների վառելիքի մատակարարումը, զգալիորեն կրճատվել են Ուկրաինայում պայթուցիկ նյութերի, վառոդների և կոշտ հրթիռային վառելիքի արտադրության հնարավորությունները: