Ադրբեջանցիների Հայաստանի տարածքում վերաբնակեցման պաշտոնական ծրագրի մեջ (որը, ի դեպ հրապարակվել ա մի քանի օր առաջ ու հասանելի ա բաց աղբյուրներում), նշվում ա, որ ադրբեջանցիների անվտանգությունը ՀՀ տարածքում պետք է ապահովեն իրենց համար վստահելի և բարեկամ երկրների ուժերը, համապատասխան մանդատ ստանալով։
Իրենց փորձագետները միտքը բացում են՝ դա պիտի լինի թուրքական բանակը։ Արդեն պաշտոնական հանդիպումներ ունեցել են թուրք պաշտոնյաների հետ։ Թուրքիայի դեսպանը «համայնքի» գրասենյակ այցելել ա։ Թուրքիայից աջակցման պաշտոնական հայտարարությունները հնչել են։
Ադրբեջանական կողմի պնդմամբ, վերադառնալու իրավունք ունեն ոչ միայն Հայաստանի տարածքում ծնվածները, այլ նաև նրանց ժառանգները և պետական ծրագրի շրջանակներում սկսվել են արդեն հաշվառումը և ցուցակագրումը։ Այս պահին խոսքը գնում ա մի քանի հարյուր հազարի մասին։
Ադրբեջանից փախստական դարձած հայերի մասով նման պաշտոնական ծրագիր չկա, առավել ևս չկա որևէ միտում, որ ջարդերից փրկված մարդիկ կցանկանան վերադառնալ թշնամի պետություն ապրելու։
Իսկ Ադրբեջանում ոչ միայն կա ծրագիր, թե ինչպես են իրենք պլանավորում Հայաստանի տարածքը գրավել առանց պատերազմ հայտարարելու, այլ նաև արդեն սկսել են աշխատել այդ ուղղությամբ դիվանագիտական, իրավական, քարոզչական, քաղաքական, գիտական և այլ ոլորտներում, երկարաժամկետ ծրագրի շրջանակներում։
Անժելա Էլիբագովայի ֆեյսբուքյան էջից