Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը գրառում է արել` զգուշացնելով հասարակությանը զգուշանալ հերթական կիբերխարդախության զոհ դառնալուց.
«Տվյալ պահին բավականին շատ մարդիկ ունեն խնդիր. իրենց անունից բացվում են հիմնականում Whatsapp, նաև Viber հաշիվներ։ Այսինքն, իրենց համարներով։ Խնդիրը ուսումնասիրվում է։
Էս պահին, բնականաբար, ամենամեծ կասկածը ընկնում է մեր ոխերիմ երկու բարեկամների հատուկ ծառայությունների վրա։ Բայց սա դեռ վարկած է։ Ամեն դեպքում, կրկին ի խորոց սրտի աղաչում եմ, միացրեք երկփուլայինը Whatsapp։ Եվ ուր ասես։ Հատկապես սահմանամերձ բնակավայրերի եւ Արցախի բնակիչներ։
Ավելի ուշ կգրեմ, թե ոնց փորձել գողացած հաշիվները հետ բերել (խնդիրը նրանում է, որ գողերը իրենց կողմից միացնում են երկփուլայինը, որ չկարողանան հետ բերել հաշիվը)»։
Մեդիափորձագետը տեսանյութ է հրպարակել` տեղեկացված լինելու համար: