Երեկ Երևանի կենտրոնում մեծ շուքով բացված Փակ շուկայի գետնանցումը չունի թեքահարթակ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երեկ Երևանի կենտրոնում մեծ շուքով բացված Փակ շուկայի գետնանցումը չունի թեքահարթակ:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը 4 հոգով կարմիր ժապավենը կտրելուց հետո ավետեց. «Փակ շուկայի գետնանցումը մի փոքր ուշացումով, բայց հիմնովին վերանորոգված հանձնեցինք շահագործման և երևանցիների գնահատականին»:
Բայց նորոգման արդյունքում ոչ միայն օրինազանցություն է գրանցվել, այլև մարդու իրավունքների ակնհայտ խախտում. ինչպե՞ս պետք է սահմանափակ կարողություններով մարդիկ, մանկասայլակով անցորդները օգտվեն գետնանցումից…
Այնպես որ, գնահատականը՝ անբավարար, այս ստուգարքն էլ չհանձնեցիք, Տիգրան Ավինյան»: