Search
Close this search box.

Կրկին երկրաշարժ՝ Թուրքիայում

Թուրքիայի Հաթայ նահանգում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով սեյսմոլոգներին։
Գործակալության թղթակիցը տեղեկացրել է, որ փլուզվել են փետրվարի 6-ին վնասված մի քանի շենքեր։

Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժի զոհերի թիվը հատել է 36 հազարի սահմանը։

Please enter a valid URL