Բանակցությունների արդյունքում Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից ՌԴ 101 զինծառայող է վերադարձվել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը` նշելով, որ նրանց մահացու վտանգ էր սպառնում գերության մեջ:
«Ազատ արձակված զինծառայողները Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով Մոսկվա կտեղափոխվեն բուժման եւ վերականգնման համար»,– ասված է հաղորդագրությունում:
Ազատ արձակված բոլոր զինծառայողներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։