Անիի կամուրջը կառուցվել է X-XI դարերում, Ախուրյանի վրա։ Մանուչեի մզկիթի և Անիի Մայր տաճարի միջև ընկած հատվածում հին ճանապարհը տանում էր դեպի կամուրջ, որն ամենամեծն էր եղածներից։
Պահպանված մնացորդների (հենարանները գետի աջ և ձախ ափերին) հիման վրա Թորոս Թորամանյանի առաջարկած վերակազմության նախագծի համաձայն կամուրջը եռաչքանի էր։ Միջին՝ 31,.25 մ հենամիջային չափերով կամարը շինված էր երկկենտրոն աղեղների միացումով։ Աջափնյա և ձախափնյա աչքերի ծածկը փայտաշեն էր, շարժական։
Անհրաժեշտության դեպքում ձախափնյա աչքի երթևեկային մասը ետ էր քաշվում՝ կամուրջը դարձնելով անանցանելի։ Հենարանները պսակող և կամրջից բարձր գտնվող աշտարա]ային ծավալներում ամփոփված էին դարպասներով փակվող կամարային բացվածքներ։ Այս ամենի շնորհիվ Անիի գլխավոր կամրջի կառուցվածքը հնարամիտ կերպով ծառայեցվում էրքաղաքի պաշտպանության շահերին։
Կամուրջը ներկայումս ավերակ է:
Հիշեցնենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայում Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ պայմանավորվել են համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը։