Թուրքական զորքերի կողմից Սիրայի Հալեպ նահանգի Թել-Ռիֆաթ շրջանի գնդակոծության ժամանակ տարեց տղամարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է, հայտնում է քրդական ANHA գործակալությունը։
Նշվում է, որ գնդակոծության զոհ է դարձել 70-ամյա Յուսեֆ Աբդը, ևս մեկ տղամարդ վիրավորվել է։
Թուրքիայի ԶՈւ–ն հրետակոծել է սիրիական բանակի դիրքերը. կա 1 զոհ, 4 վիրավոր
2022 թվականի նոյեմբերի 20-ից Թուրքիայի ԶՈւ–ն «Ճանկ–թուր» գործողությունն է անցկացնում՝ ժամանակ առ ժամանակ օդային հարվածներ հասցնելով Սիրիայի և Իրաքի հյուսիսին։ Հարձակումը ուղղված է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևի դեմ։ Հարվածներ են հասցվում Քոբանի քաղաքին։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է նոր ռազմական գործողության Սիրիայի հյուսիսում և այն կարող է սկսվել ցանկացած պահի։
Դամասկոսը բազմիցս անօրինական է անվանել թուրքական ուժերի ներկայությունը Սիրիայի սահմանային գոտում, որոնք այնտեղ գործողություններ են իրականացնում քրդական կազմավորումների դեմ և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը։