ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ներքին գործերի նախարարության լրատվության վարչությունից։
Ումրշատյանն այդ պաշտոնին նշանակվել է 2021 թվականի հուլիսի 8-ին։
Նշենք, որ Ումրշատյանը 2018-2019 թթ. ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ էր, իսկ 2019-2021 թթ. ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի հրամանատար։