Search
Close this search box.

Ոստիկանությունը ՊՆ նախկին շենքում ապրող 22 անձի է բերման ենթարկել

Ոստիկանության ծառայողները ՀՀ ՊՆ նախկին շենքում ապրող 22 անձի է բերման ենթարկել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։
Նշենք, որ այսօր վաղ առավոտյան՝ ժամը 08.00ի սահմաններում, մի քանի ավտոբուսներով ոստիկաններ են եկել ՊՆ նախկին շենք եւ տղամարդկանց քաշքշելով բերման ենթարկել:

Please enter a valid URL