Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 36 187-ի, տեղեկացրել է «Անադոլու» գործակալությունը՝ հղում կատարելով արտակարգ իրավիճակների գործակալության տվյալներին։
Տուժածների թիվը հասնում է 80 068-ի։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան Փազարջիքի շրջանում, որը գտնվում է Մարաշ քաղաքի մոտ, տեղի ժամանակով ժամը 04.17-ին տեղի է ունեցել 7,7 մագնիտուդով երկրաշարժ, որին հաջորդել են մոտ 42 հետցնցումներ, որոնց մագնիտուդը կազմել է 6,6։ Ավելի ուշ գրանցվել է 7,5 մագնիտուդով եւս մեկ երկրաշարժ։