Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը՝ հասնելու Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման խափանումներին:
«Ձմեռային ցրտաշունչ ջերմաստիճանի պայմաններում և գերբեռնված էներգացանցով Ադրբեջանն օգտագործում է այս մարտավարությունը վախ, անորոշություն և անբնակելի պայմաններ ստեղծելու համար, որպեսզի հասնի իր վերջնական նպատակին՝ Արցախի բնիկ հայ բնակչության բռնի տեղահանմանը», — նշել է նա։