Search
Close this search box.

ArCa հավելվածում/կայքում անհասանելի է նաև քարտից քարտ փոխանցման ծառայությունը. հայտնի է պատճառը

Armenian Card-ը տեղեկացնում է, որ Safari դիտարկիչում եղել է անհայտ խոցելիություն, որի հետևանքով զեղծարարներին հաջողվել է հավաքագրել Safari դիտարկիչում մուտքագրած տարբեր գաղտնաբառեր և անձնական տվյալներ: Նշված խնդիրը ազդել է նաև ArCa հավելվածի/կայքի այն օգտատերերի վրա, ովքեր չեն օգտագործել երկփուլային նույնականացում (2FA) կայք մուտք գործելիս: Ելնելով վերոգրյալից այս պահին ArCa հավելվածում/կայքում անհասանելի է նաև քարտից քարտ փոխանցման ծառայությունը:

13/02/2023-ին Apple-ի կողմից թողարկվել են iOS 16.3.1, iPadOS 16.3.1, macOS Ventura 13.2.1 թարմացումները, որոնց միջոցով լուծվել է վերոնշյալ խնդիրը և որոնց նկարագրությունում նշված է, որ եղել է նմանատիպ խնդիր։

«Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար հորդորում ենք օգտատերերի համար իրենց օգտահաշիվներ մուտք գործելու համար ակտիվացնել երկփուլային նույնականացում (2FA) : Ակտիվացման հնարավորությունը հասանելի է մեր կայքի միայն web տարբերակով (ոչ հավելվածով)` Ձեր գրանցանոթի Անձնական կարգավորումներ բաժնում»,- ասվում է ընկերության տարածած հայտարարությամբ։

Please enter a valid URL