Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Երևանում այսօր` փետրվարի 16-ին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։
Sպասվում է նաև քամու ուժգնացում 10-12մ/վ: Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում այսօր առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք։ Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան 4-6մ/վ: Փետրվարի 16-20-ը սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ։
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ ձյուն։