Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը տեսանյութ է հրապարակել թվիթերյան իր էջում, որին կից գրառման մեջ հայերեն շնորհակալություն է հայտնել հայկական կողմին մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակն ուղարկելու համար։
«Հայաստանից օգնության երկրորդ խմբաքանալով բեռնատարների դռները ընդունող մեր խմբի կողմից բացվեցին Ադըյամանում՝ երկրաշարժից տուժածներին այցելելու տարածաշրջան ժամանած Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հսկողությամբ։ Շնորհակալություն Հայաստան»,– գրել է նա։