Ադրբեջանը մասնակիորեն վերականգնել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը, որը հերթական անգամ արգելափակել էր փետրվարի 8-ին:
Ինչպես տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբը, հաշվի առնելով մատակարարվող գազի ոչ բավարար ծավալը՝ առայժմ գազը կմատակարարվի Ստեփանակերտ քաղաքի բաժանորդ-բնակիչներին:
Գազի բավարար ճնշումը ապահովելուց հետո՝ ուշ երեկոյան, նախատեսվում է վերականգնել մայրաքաղաքի և շրջկենտրոնների գազալցակայանների մատակարարումը:
«Արցախգազ» ընկերությունը հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները: