Կոնջորյանին ՔՊ խմբակցությունում «Վարունգ» մականունով են կնքել, ֆրակցիան դե ֆակտո ղեկավարում է նրա օգնական Նատան:
NewDay.am—ի տեղեկություններով՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը խմբակցությունում մեկուսացածի կարգավիճակ ունի, նրան, որպես խմբակցության ղեկավար, Փաշինյանի թիմակիցները չեն ընդունում, հաճախ նաև հիշեցնում են՝ փոքրուց էր ամբիցիոզ և ինտրիգներ հյուսելու գործում աշխուժակ եղել։
Հայկ Կոնջորյանին, ով նախկինում Բարսեղ Բեգլարյանի հիմնադրամում ոչ միայն շահառու է եղել, այլև Սպարտակի ոտքի տակն է փորել, որ հայտնվի հիմնադրամի ղեկավարի աթոռին, ՔՊ խմաբակցության պատագամավորների մեծ մասը այսօր չի բարևում։
Հայկ Կոնջորյանին խմբակցության Խաչատուր Սուքիասյանի՝ Գռզոյի թևը անգամ մականուն է դրել՝ վարունգ։ Խորհրդարանի կուլիսներում ասում են՝ վարունգի հիշատակումով են խոսում Կոնջորյանի մասին Վաղարշակ Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, ասում են ՝ զրույցներին նաև խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն է ներկա լինում, բայց լռում է, չի դիմադրում «Վարունգին»։
Խմաբկացության ներսում կարծում են՝«Կոնջը » ֆրակցիան չի կարողանում կառավարել , օգնական Նատալյան է դե ֆակտո ֆրակցիայի ղեկավարը: Խմբակցության նիստերը հրավիրում է Նատան, պատգամավորներին գործադիրի հրահանգները փոխանցում է Նատան, կոնֆլիկտները հարթում է Նատան:
Նատան նաև պատգամավորների օգնականների ղեկավարն է․ ասում են՝ կառավարում է նաև օգնականներին, կամ մեծ մասին: Նա է որոշում, թե ով որ գործուղմանը պիտի գնա, դրա համար Նատայի հետ են պատգամավորները կապ ու հարաբերություն պահում, որովհետև Նատան որ ուզեց մի բան, այսպես ասած «Կոնջը» կկատարի խելոք։
NewDay.am