Միրզոյանը չավուշօղլուի հետ ասուլիսի ժամանակ ասում է, որ քննարկելու բաներ կան, ուշադրություն, սահմանների ամբողջական բացմանն ընդառաջ։ Ստացվում է, որ խոսքն արդեն չի գնում երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու մասին, այլ ընդհանրապես՝ սահմաններն ամբողջության բացելու մասին։ Ոչ թե մեկ անցակետով, այլ արդեն, փաստորեն, երկու՝ այդ թվում նաև Անիի անցակետը։
Արդյո՞ք աղետը հանգեցրեց նման որոշման, թե սա վաղ թե ուշ պիտի տեղի ունենար, պարզապես աղետը արագացրեց գործընթացը։ Եվ արդյո՞ք Միրզոյանի ակնկալիքները իրատեսական են, թե՞ սա մի հերթական սիրալիրությունն էր կամ բարի ցանկությունը, որ հնչեց հայկական կողմից։ Վերջապես, հայ-թուրքական սահմանի վրա երկու գործոններից զատ կա մեկ այլ՝ երրորդ գործոն ևս, որի հետ պետք է հաշվի նստել ու այդ գործոնը ռուսական սահմանապահ զորքն է։
Եթե սահմանները բացվեն, շարժը հաստատվի, ապա ի՞նչ է տեղի ունենալու ռուսական սահմանապահ ուղեկալների, անձնակազմի հետ առհասարակ։ Արդյո՞ք վերջիններս են իրականացնելու սահմանային վերահսկողությունը, աշխատելու անցակետերում և այլն։ Թե՞ ռուսներին ուղարկելու են տուն՝ ասելով, որ իրենց ծառայությունների կարիքն այլևս չկա։
Ու հավանակա՞ն է, որ այս որոշմանը Մոսկվան ընդդիմանա, ինչպես ընդդիմանում է ԵՄ դիտորդների Հայաստան ժամանելուն, քանի որ մի կողմից ՌԴ-ն կկորցնի ՀՀ-Թուրքիա սահմանի վերահսկողությունը, եթե սահմանները բացվեն, իսկ մյուս կողմից՝ ռուսներն անելիք չեն ունենա, եթե ԵՄ դիտորդների ժամանմամբ հանդարտվի հայ-ադրբեջանական սահմանը։
Մնալու է միայն հայ-իրանականը, որն այս պահին հսկում են ռուսները։ Իսկ, եթե այս դեպքում էլ ռուսներին ասվի, որ նրանց ծառայությունների կարիքն այստեղ ևս չկա՝ հաշվի առնելով վտագների բացակայությունը։ Տպավորություն է, որ նման զարգացման կողմնակից է արևմտյան կենտրոնը։ Գուցե հենց նմա՞ն զարգացումն է Կրեմլի համար աղետալի։ Գուցե հենց այս սցենարն են ռուսները փորձում կանխել, քանի որ ՀՀ-ի համար նրանք կորցնելու են ամեն տեսակ արժեք, եթե սպառնալիքները չեզոքացվեն բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ադրբեջանական ուղղությամբ։
Հայ-ադրբեջանական սահմանը եվրոպացիներին, հայ-թուրքականը՝ եկկողմ, հայ-իրանականը՝ ևս։ Բա ռուսներն ինչ անեն, ինչպե՞ս արդարացնեն իրենց ներկայությունը Հայաստանում։ Չէ՞ որ, տարիներ շարունակ մեզ համոզել են, որ բոլորը մեզ ուզում են ուտել (թեպետ ճշմարտության հատիկ դրանում կա)։ Բայց եթե մենք ստանձնենք սեփական սահմանները անառիկ պահելու պարտավորությունը, ապա ի՞նչ անելիք ունեն ռուսական զորքերը ՀՀ տարածքում։
Ես չգիտեմ, էս իրավիճակում սրա-նրա անելիքի մասին դուք ասեք։ Ուղղակի բարձր մտածում եմ։
Դավիթ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից