Search
Close this search box.

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը կտրուկ աճել է

Թուրքիան և Սիրիան շարունակում են փրկարարական աշխատանքները փետրվարի 6-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժերից հետո։ Այս պահին հայտնի է ավելի քան 41 հազար զոհի մասին։ Այս մասին հայտնում է Aljazeera-ն։

Թուրքիայի իշխանությունները հայտնում են, որ երկրում մահացել է 35 418 մարդ։ Սիրիայի կառավարությունը և ՄԱԿ-ը պնդում են, որ Սիրիայում ավելի քան 5 800 մարդ է զոհվել։

ԱՀԿ-ն Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը որակել է՝ որպես վերջին հարյուրամյակի ամենասարսափելի բնական աղետը։

Թուրքիայում դեռևս փլատակների տակ փրկվածներ են հայտնաբերվում։ Միայն երեքշաբթի՝ փետրվարի 14-ին, հաջողվել է փրկել 9 մարդու։

Please enter a valid URL