Search
Close this search box.

Ի՞նչ ճանապարհով է թուրքական մթերքը մտել Արցախ ու հանվել վաճառքի․Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է.

«Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն էր տարածվել Արցախում թուրքական ծագում ունեցող գյուղատնտեսական մթերքի վաճառքի վերաբերյալ:

ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում նշված դեպքի հանգամանքները պարզելու, այդ թվում հիշյալ ապրանքի ծագման աղբյուրը և արցախյան շուկայում հայտնվելու ճանապարհը պարզելու ուղղությամբ:

Ձեռնարկված միջոցների ու արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն»։

Please enter a valid URL