Search
Close this search box.

Սամվել Բաբայանը Արցախի նախագա՞հ․ ի՞նչ է կատարվում Արցախում

ԱՀ նախագահն ու պետքարտուղարը՝ Արայիկ Հարությունն ու Ռուբեն Վարդանյանն, Արցախի բլոկադայի պայմաններում մեկը մյուսի հետևից հայտնվում են Մոսկվայում:
Վերադարձին օրակարգ է մտցվում Արցախում Սահմանադրական փոփոխությունները՝ մասնավորապես նախագահի թափուր աթոռի ճակատագիրը ճշտելու համար:

Բլոկադայի պայմաններում չգիտես ինչպես Արցախում է հայտնվում Արցախի ԱԺ-ում ղեկավարող խմբակցության գործընկեր «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը:
Միևնույն ժամանակ քրեական գործ է հարուցվում Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի դեմ:

Նույն օրը Սամվել Բաբայանը հրապարակում է հոդված, որտեղ անուղղակի կերպով նշում է, որ Արցախում սահմանադրական փոփոխություններից հետո պատրաստ կլինի պաշտոն զբաղեցնել:
Այս բոլորն իրար կողքի դնելով կարելի է եզրակացնել.
Արցախում սահմանադրական փոփոխություններից հետո իրենց պաշտոններից կհեռանան թե Արայիկ Հարությունյանը և թե Ռուբեն Վարդանյանը:

Արայիկ Հարությունյանի ու Սամվել Բաբայանի կողմից վերահսկվող Արցախի ԱԺ-ն բատրեփոխված սահմանադրությամբ նախագահ կընտրի Սամվել Բաբայանին:
Մինչ այդ գեներալ Վիտալի Բալասանյանի դեմ քրեական գործ հարուցվելով վերջինս կմեկուսացվի և կկանխվի նրա հնարավոր մրցակցությունը Սամվել Բաբայանի հետ:

Արդյունքում՝

Ա) նիկոլը վրեժ կլուծի ու կձերբազատվի իրեն «ցռան վերգո» անվանած գեներալ Վիտալիից:
Բ) Ադրբեջանն էլ կձերբազատվի Ռուբեն Վարդանյանից և Արցախի ժողովրդի ուղղակի ձայներով ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանից ու արդեն կպատրաստվի որոշ հարցերի շուրջ ուղղակի բանակցել «Արցախի տարածքի բնակչությանը» ներկայացնող անձի՝ ձևականորեն Արցախի նախագահի կոչումը կրող Սամվել Բաբայանի հետ:
Ավարտին կհասնի Արցախի հանձնման վերջին արարն ու վարագույրները կիջնեն:

Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարկարյանի ֆեյսբուքյան էջից

Please enter a valid URL