Search
Close this search box.

«Գազպրոմ Արմենիա»-ն զգուշացրել է՝ 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բաժանորդների գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ 2023 թվականի հունվար ամսին գազ սպառող բաժանորդներին մատակարարված բնական գազի արժեքի, ինչպես նաև բնակիչ-բաժանորդների ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցման համար վճարման վերջնաժամկետը 2023 թվականի փետրվարի 16-ն է:
Փետրվարի 16-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի:

Please enter a valid URL