Search
Close this search box.

Ռուբեն Ռուբինյանը նույնպես մեկնել է Թուրքիա

ԱԺ նախագահի տեղակալ, հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախարար Արարատ Միրզոյանի հետ կմեկնի Թուրքիա։

Այս կապակցությամբ Ռուբինյանը գրառում է կատարել թվիթերի իր միկրոբլոգում՝ հայտնելով. «Արարատ Միրզոյանի հետ մեկնում եմ Անկարա և Ադիյաման, հանդիպելու ենք Մևլութ Շավուշօղլուի հետ, տեսակցելու հայկական փրկարարական ջոկատին»:

Հիշեցնենք՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Քահրամանմարաշ Էպիկետնրոնով երկրաշարժից հետո մեր երկրին համերաշխություն հայտնելու և ցավակցություններ հղելու նպատակով փետրվարի 15-ին կայցելի Թուրքիա:

Please enter a valid URL