Search
Close this search box.

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը. որոնողափրկարարական աշխատանքներն ավարտվել են

Սիրիայի քաղաքացիական պաշտպանության ուժերը հայտարարել են, որ երկրում բոլոր որոնողափրկարարական աշխատանքները, որոնք իրականացվել են փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից հետո, դադարեցվում են։ Այս մասին հայտնում է Al-Hadath հեռուստաալիքը։

Այժմ, երբ պաշտոնապես դադարեցվել են փրկարարական աշխատանքները, երկրի ներքին բոլոր ուժերը կուղղվեն երկրաշարժի հետեւանքների վերացմանը՝ փլատակների հեռացում, վնասված շենքերի վերանորոգում, ամբողջությամբ ավերված շենքերի մնացորդների քանդում։

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 8,5 հազար մարդ։

Մասնավորապես ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների տարածաշրջանային տնօրեն Ռիչարդ Բրենանը ավելի վաղ կայացած ճեպազրույցում հայտնել էր, որ Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող տարածքներում զոհվել է մոտ 4000 մարդ, վիրավորվել՝ 2500-ը, Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ մոտ 4500 զոհ և 7,5 հազար վիրավոր:

Please enter a valid URL