Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը հրաժարվել է տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»։ Այս մասին հաղորդում է Championat.com-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Նշվում է, որ «Գալաթասարայը» «Դինամոյին» առաջարկ է արել ֆուտբոլիստին գնելու վերաբերյալ, բայց Արսենը չի ցանկացել տեղափոխվել Թուրքիա և հրաժարվել է բանակցություններից։
Ավելի վաղ Gezen Dokuz-ը հայտնել էր, որ ակումբների միջև համաձայնություն է ձեռք բերվել, և տրանսֆերային գումարը կկազմի 11 միլիոն եվրո։
Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին «Դինամոյի» մամուլի ծառայությունը հայտնեց, որ Արսեն Զախարյանի տեղափոխության վերաբերյալ առաջարկ է ստացել «Չելսիից», բայց տեխնիկական խնդիրների պատճառով խաղացողի տեղափոխությունն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրատեսական չէ։
Լրատվամիջոցները գրում էին նաև, որ Զախարյանն այդ գործարքն իրականացնելու համար ստիպված է լինելու փոխել քաղաքացիությունը։ Նշվում էր, որ դեկտեմբերին երիտասարդ ֆուտբոլիստն իբր Երևան է ժամանելու Հայաստանի քաղաքացիություն ևանալու համար։ Նախորդ տարվա նոյեմբերի 18-ին Զախարյանի գործակալ Պավել Անդրեևը ասել էր, որ «Չելսի» հնարավոր տեղափոխության դեպքում ֆուտբոլիստը ստիպված չի լինի փոխել քաղաքացիությունը: