Տեսնեմ հարցիս ի՞նչ կպատասխանեք
Այսօր քաղաքապետի տեղապահը ահագին ջղայնացած էր ինձ վրա:
Հարցրեց, թե այդ ինչու են քաղաքացիներն ինձ ահազանգեր ուղարկում, ոչ թե իրեն:
Ես պատասխանեցի «որովհետև ինձ վստահում եմ, իսկ ձեզ՝ չէ»՝ նշելով, որ պատճառի մասին թող ինքը մտածի:
Տղաս ավելի հումորով պատասխան գտավ. »Ասեիր, որովհետև ինձ ճանաչում են, քեզ՝ չէ» :
Իսկ դուք ի՞նչ եք կարծում:
Անկեղծ ասած ինձ համար շատ տարօրինակ էր այդ հարցը: Էլ ավելի տարօրինակ էր, որ իր կարծիքով, ես պիտի գրավոր դիմեի:
Երևի այսպես «խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկատվություն առ այն, թե արդյո՞ք շինաշխատանքներում լվացք անո՞ւմ եք» )))) Դե դա էր ինձ դիմած քաղաքացիների կասկածը:
Ու կստանայի պատասխան «ոչ, չենք անում»)))
Էլ չեմ ասում, թե որքան աննորմալ է, որ համայնքի ղեկավարը, ահազանգերն արդեն հետաքննած ու ինձ սպառիչ պատասխան տալու փոխարեն, պահանջում էր իրեն փոխանցել ահազանգողների տվյալները ))))
Եղբայր, նյութեր եմ տվել, հետաքննիր:
Այսօրվա նիստը սյուրռեալիզմի ժանրից էր:
Ասում եմ՝ ինչո՞ւ է մեր շինբարեկարգման վարչության պետը կրթությամբ և աշխատանքային փորձով …. պատմաբան֊ազգագրագետ :)) Ինչու ոչ թիթեռագետ :
Ավինյանն է շտապում պատասխանել, թե Օքսֆորդի, Քեմբրիջի դիպլոմը դեռ չի նշանակում, որ մարդը լավ կաշխատի: Ազգագրագետն էլ լավ ասֆալտ կարա փռի, լավ կաշխատի
Բա ես ինչո՞ւ եմ երեխեքիս, ուսանողներիս հորդորում լավ կրթվել, որ լավ մասնագետ դառնան: Կամ ինչու չեմ գնում ատամս բուժի միջուկային ֆիզիկայի մասնագետը:
Իրականում լացելու է այս ամենը … Արժեզրկել կրթությունը, մասնագիտական փորձը և ոչ քաղաքական պաշտոններում (որոնք ի դեպ մրցութային են) նշանակել մեկին ԽԾԲով, որը մասնագետներին պիտի ասի՝ ոնց աշխատեն:
Երևան ջան, դիմացիր …Ես մի կերպ կդիմանամ:
Երևանի ավագնու անդամ Իզաբելլա Աբգարյան