Search
Close this search box.

Արարատ Միրզոյանը Թուրքիա է մեկնում

Փետրվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նախարար Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին:

Այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:

Please enter a valid URL