Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Փետրվարի 14-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Նորաբակի ուղղությամբ նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Դ. Պ.-ն:

Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։

Զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Please enter a valid URL