Արցախում Նախագահի նախկին թեկնածու Սերգեյ Ամիրյանը գրում է․
Արցախյան շարժման մեկնարկից մի քանի ամիս անց, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ պատվիրակություն մեկնեց Մոսկվա՝ ներկայացնելու արցախցիների պահանջը: Մոտ մեկ շաբաթ անց, երբ վերադարձան, ցուցարարներին տեղեկացրեցին, որ իրենց ընդունել է ԽՍՀՄ-ի Կոմկուսի երկրորդ քարտուղար Եգոր Լիգաչովը, և թե ինչեր են խոսել:
Ինչո՞ւ հիշեցի այս պատմությունը:
Հիմա, Արայիկը գնում է Մոսկվա, Ռուբենը գալիս է, նորից են գնում: Սարքել են իրենց հոր բոստանը: Թե ում մոտ, և ինչ հարցերով՝ հարկ չեն համարում տեղեկացնել իրենց ընտրողներին ու հանդուրժողներին:
Պտտվող լուրերի համաձայն միայն կարելի է ենթադրել, որ Մոսկվա են գնացել Սահմանադրությունը փոխելու շնորհիվ, իրենց արարքից «թռնելն» ապահովելու նպատակով, կարծես թե սահմանադրություն փոխելն է Արցախի թիվ մեկ խնդիրը: