Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ-որ խաղ Է սկսվել Արցախում Արայիկ Հարությունյանի կողմից․ Սամվել Բաբայանը կամ Արայիկ Հարությունյանը չեն կարող ինչ ուզում են վերցնեն այստեղից

Անհասկանալի է, թե ինչու է Արցախում սահմանադրական փոփոխությունների փաթեթից առանձնացվել միայն այն կետը, ըստ որի՝ նախագահի պաշտոնի թափուր մնալու դեպքում ԱԺ-ն կընտրի երկրի ժամանակավոր առաջնորդ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը։

«Սա չի չեղարկում այն փոփոխությունները, որոնք պետք է արվեին ամբողջ փաթեթեով։ Մենք դեմ էինք, հիմա էլ ենք դեմ դրան, որովհետեւ Սահմանադրությունը մայր օրենք է, եւ «այո»-ն, կամ «ոչ»-ը պետք ժողովուրդը որոշի։ Այնուամենայնիվ, ինչ-որ խաղ սկսվեց Արցախում նախագահի կողմից, այդ փաթեթը նորից հետ կանչվեց ու հետո որոշվեց, որ ամեն ինչ իր ընթացքով պետք է գնա։ Այս հոդվածը կարեւոր է այնքանով, որ մեր իրավիճակում հայտնված երկրում, այո, նախագահի հրաժարականից հետո նման խնդիր չպետք է առաջանա, բայց քանի որ սա ամբողջական փաթեթի մեջ է, անակնկալ է, թե ինչու առանձնացվել։ Մեր կուսակցությունը դեռ դիրքորոշում չի հայտնել, որովհետեւ պետք է հասկանանք՝ ինչով է սա պայմանավորված»,- նշեց Հակոբյանը։

Հակոբյանն անդրադարձավ մամուլում շրջանառվող տեղեկություններին, ըստ որոնց Սամվել Բաբայանը պետք է նշանակվի Պետական նախարարի պաշտոնում։ Հակոբյանը կարծում է, որ նման խոսակցություններն անտեղին չեն, սակայն վիրավորական են Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակի համար։

«Սա երկիր է՝ կառավարման կայացած համակարգերով։ Չի կարելի այդպես վերաբերվել։ Սա ցանկությունների բաժանման վայր չէ։ Անկախ սա Սամվել Բաբայանի կամ Արայիկ Հարությունյանի ցանկությունից՝ իրենք չեն կարող գալ եւ այստեղից վերցնել ինչ ուզում են։ 120 հազար մարդ բախտի քմահաճույքին է։ Այստեղ ինչ-որ քաղաքական ինտրիգներ հյուսելն ամենաքիչն անբարոյականություն է։ Լավ չեն ընդունվում այստեղ նմանատիպ ինտրիգները, եւ կան ձեւավորված առողջ ուժեր, լուրջ ընդդիմություն, որոնք թույլ չեն տվել նմանատիպ շատ ինտրիգների իրականացումը։ Եվ մենք շարունակելու ենք այդ աշխատանքը, որ որեւէ մեկը չփորձի ջրեր կեղտոտել»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։

Please enter a valid URL