Արցախը միշտ էլ եղել է աշխարհասփյուռ հայության ուշադրության կենտրոնում, առավել ևս, երբ նա հայտնվել է դժվարին վիճակում: Այդ վերաբերմունքը նրա հանդեպ դրսևորվել է ինչպես բարոյական աջակցության, այնպես էլ նյութական օժանդակության տեսքով: Հատկանշական է, որ շատ հաճախ նման ազգանվեր առաքելության կրողները եղել ու մնում են բարեգործական նախաձեռնություններով հայտնի մեր մի շարք հայրենակիցներ: Ասվածի ամենաթարմ օրինակը <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի կողմից բոլորովին վերջերս նախաձեռնած աննախադեպ քայլն էր, որով շրջափակման մեջ հայտնված Արցախի 250 նորածիներ Ծառուկյան ընտանիքից ստացել են ոսկե խաչեր, ինչպես նաև նյութական աջակցություն է ցուցաբերվել հազարավոր ընտանիքների:
Հարկ է ընդգծել, որ նախքան այս ձեռնարկումը, Ծառուկյան ընտանիքը քանիցս է իր ազգանպաստ գործունեությամբ աչքի ընկել Արցախում, այդ թվում, նաև Արցախի ազատամարտիկների միությանը ցուցաբերած հայրենանվեր նախաձեռնություններով:
Հաշվի առնելով այս և մյուս իրողությունները, Արցախի ազատամարտիկների միության վարչությունն իր խորը երախտագիտությունն է հայտնում Ծառուկյան ընտանիքին և, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանին Արցախի հանդեպ դրսևորվող անկեղծ ու շարունակական վերաբերմունքի համար:
Արցախի ազատամարտիկների միության վարչություն