Search
Close this search box.

ՀԱՊԿ անդամ երկրները, անհրաժեշտության դեպքում, պատրաստ կլինեն Հայաստանի «թիկունքին կանգնել»․ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները, անհրաժեշտության դեպքում, պատրաստ կլինեն Հայաստանի «թիկունքին կանգնել», հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ չանցկացնելու մասին Հայաստանի որոշումը կազդի կազմակերպության աշխատանքի վրա։

«Եթե իրավիճակը հանկարծ պահանջի կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ներգրավում… կա փորձ, որոշակի պլաններ նույնպես մշակվել են, և ես կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ երկրները պատրաստ կլինեն կովկասյան տարածաշրջանում իրենց դաշնակցի թիկունքին կանգնել», — Սիդորովի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը:

Please enter a valid URL