Search
Close this search box.

Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ. Գարեգին Երկրորդ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը վստահեցնում է` ՀՀ ներկայիս իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ։ Այս մասին Ամենայն հայոց կաթողիկոսն ասել է «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում։

«Մեր հանդիպումները ՀՀ կառավարության ղեկավարի և իշխանությունների ներկայացուցիչների հետ հետպատերազմյան տարիներին եղել են արարողակարգային, պետական միջոցառումների շրջանակում։ Այո՛, իշխանությունների հետ առկա են որոշ տարակարծություններ։ Մայր Աթոռը զանազան առիթներով անդրադարձ ունեցել է այդ խնդիրներին։ Տեղին չենք համարում հիշյալ հարաբերությունները հաշտ կամ հակառակ որակելը։ Եկեղեցին գիտակից է իր կոչմանն ու առաքելությանը՝ իր հավատավոր զավակների նկատմամբ»,– նշել է կաթողիկոսը։

Նա շեշտել է, որ եկեղեցին իր ներդրումն է ունենում հայ ժողովրդի բարօրության, անվտանգ կյանքի ու հայոց պետականության զորացման հարցոմ, և հենց այդ ոգով պետք է ընկալվեն եկեղեցու կողմից արտահայտվող դիրքորոշումներն ազգային, հասարակական հարցերի առնչությամբ։
Նշենք, որ ՀՀ վարչապետն ու Ամենայն հայոց կաթողիկոսը միմյանցից առանձին են այցելում Եռաբլուր։

Հարցին` արդյոք արգելվում է հոգևորականներին քննադատությամբ հանդես գալ իշխանությունների հանդեպ, կաթողիկոսն ընդգծել է` յուրաքանչյուրն էլ ազատ է հասարակությանը հուզող խնդիրների շուրջ իր կարծիքն արտահայտելու՝ միշտ հիմնվելով հոգևոր-եկեղեցական հիմնարար սկզբունքների ու ըմբռնումների վրա։ Նա վստահեցրել է, որ այդ առումով ոչ մի արգելք եկեղեցականների առջև դրված չէ։

Կաթողիկոսը նշել է, որ երկրում ստեղծված իրավիճակն է ստիպել Մայր Աթոռում Արցախի և ՀՀ նախագահների մասնակցությամբ քննարկումներ նախաձեռնել։ Եղել են և՛ առանձնազրույցներ նախագահների հետ, և ընդհանուր հանդիպումը։
Արձանագրված մոտեցումների տարբերությունների և քաղաքական կյանքի հետագա զարգացումներիպատճառով նոր հանդիպում հնարավոր չի եղել նախաձեռնել։

Please enter a valid URL