Search
Close this search box.

Սեյրան Օհանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Լրատվամիջոցի տեղեկություններով` Սեյրան Օհանյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ իր նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման մասով ցուցմունք տալու համար ։

«Ներկայացվել են գլխավոր դատախազի կողմից ներկայացված երեք դրվագներով միջնորդությունները։ Սեյրան Օհանյանին հայտնել են, որ նա պետք է ցուցմունք տա: Ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ԱԱԾ քննիչին գրավոր ընդամենը մի քանի բան է հայտնել. առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ որեւէ մեկի հետ որեւէ շահադիտական գործողություններ չի իրականացրել»,– գրված է թերթում։

Նշենք, որ Սեյրան Օհանյանը մեղադրվում է մի քանի դրվագով խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին ՀՀ ԱԺ–ում գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա Սեյրան Օհանյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից։

Please enter a valid URL