Search
Close this search box.

ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց

Բժիշկ-պրոֆեսոր, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայության մասին արգելքը, հայտնել ենԴատախազությունից:

Նշենք, որ փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն էր տվել։

Ըստ դատախազության՝ Չարչյանը, ներգրավված լինելով «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ իրականացվող դատաբժշկական փորձաքննության հանձաժողովի կազմում, ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել։

Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել՝ որակելով այն ակնհայտ անհիմն ու անօրինական:

Please enter a valid URL