Search
Close this search box.

Թուրքիայում երկրաշարժերից հետո քաղաքը կքանդեն

Թուրքիայի Գազիանթեփ նահանգի երկրաշարժից տուժած Նուրդաղի քաղաքն ամբողջությամբ կքանդեն, երկուշաբթի օրը հայտարարել է նահանգապետի պաշտոնակատար Օսման Բիլգինը։

Բիլգինի խոսքով՝ որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում վերջին ութ տներում, որտեղ մարդիկ կարող են փլատակների տակ լինել։

«Մենք հսկայական աղետ ենք ապրել։ Քաղաքաշինության նախարար Քուրումի հետ որոշում ենք կայացրել՝ բոլոր փլատակները հանում ենք, քաղաքն ամբողջությամբ քանդում ենք՝ 100%-ով։ Միայն մեկ տան փլատակների տակ 150 մահացած ենք գտել։ Քաղաքը նորից կկառուցվի»,- նահանգապետի խոսքերը մեջբերել է NTV-ն։

Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմել է առնվազն 40 հազար մարդ։

Please enter a valid URL