Search
Close this search box.

Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվն ավելանում է

Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 31 643-ի։ Տեղեկությունը հայտնում է Տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությունը (AFAD)։

«Տարածաշրջանից այլ նահանգներ է տարհանվել 158 165 տուժած», — ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Երկրաշարժի հետևանքով ավերածություններ են եղել նաև Սիրիայում։

Please enter a valid URL