Սյունիքի մարզում փետրվարի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. Ժամը 06։30-ի սահմաններում «Սիսիան» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սիսիանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին, Երասխ գյուղի վարչական տարածքում, իրենց բժշկական կենտրոնից Երևան տեղափոխվելիս, շտապօգնության ավտոմեքենայի մեջ երեխան մահացել է։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության և քննչական բաժնի ծառայողները, որոնք պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 13-ամյա Օվսաննա Ս․-ն է։
Կայքի տեղեկություններով՝ տեղում բժիշկը ոստիկաններին ու քննիչներին հայտնել են, որ երեխան ունեցել է «Սուր շնչառական անբավարարվածություն 3-րդ աստիճանի, թոքերի նուկրովիզցիտ, կիստոֆիբրոզ, ցնցումային համախտանիշ» հիվանդություններ։
Դեպքի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։