Search
Close this search box.

Հայաստանը պատրաստում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը

Հայաստանը պատրաստում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, փետրվարի 13-ին ասել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Վերջերս, նշել է պատգամավորը, առաջարկություններ են ստացվել ադրբեջանական կողմից։ «Ներկայում այդ առաջարկությունների ուղղությամբ աշխատանքներ են տարվում… Երբ մեր առաջարկները պատրաստ լինեն՝ դրանք կուղարկվեն ադրբեջանական կողմին»,- ասել է Խանդանյանը։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի աջակցության գծով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի այցին՝ խորհրդարանականը, մասնավորապես, նշել է. Հայաստանի կառավարության ներկայացուցիչները ռուս համանախագահի հետ քննարկել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման, անվտանգության ապահովման, ինչպես նաեւ արտաքին քաղաքականության մյուս բոլոր հարցերն ու ասպեկտները։ «Դա համանախագահի հերթական այցն էր Հայաստան։ Արդյունքները պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում»,- նշել է կառավարող խմբակցության պատգամավորը։

Please enter a valid URL