Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերելակը փոխենք , դուռը փոխենք, մի կին էլ ասում էր շենքի պատուհանները չեն փոխել ․Արգելում եմ, որ համայնքային բյուջեից դուռ փոխելու համար գումար հատկացնենք

Երեւան քաղաքում նոր վերելակներ տեղադրված շենքերում առկա է 60 մուտք, որտեղ դեռ դռներ տեղադրված չեն: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրակցության ժամանակ նշեց Կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

Նա խնդրեց հանձնարարականը մեկ ամսով երկարաձգել, որ հասցնեն բոլոր դռները փոխել:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նախ հարցրեց, թե արդյոք դա քաղաքային բյուջեի հաշվին է լինելու, ապա ասաց. «Չէ, ես արգելում եմ, որ համայքային բյուջեից դռներ փոխելու համար գումար հատկացնենք: Այսինքն վերելակը փոխենք, դուռը փոխենք: Անցած օրը մի քաղաքացի էր մոտեցել, ասում էր՝ մեր վերելակը փոխել են, բայց պատուհանները չեն փոխել: Տենց չի լինում: Համատիրությունների հետ աշխատեք»:

Ինչ վերաբերում է այդ մուտքերում դռների վրա կոդավորված փականների տեղադրմանը՝, Կարոյանը զեկուցեց, որ մեկ ամսվա ընթացքում այդ ուղղությամբ եւս շոշափելի առաջընթաց կլինի. «Երեւանում դուռ չունեցող մուտքերի քանակը 162 է: Կոդային փական ունենք տեղադրված 7119, իսկ առանց կոդային փականի դռների քանակը 6 814 է»:

Քաղաքապետն էլ արձագանքեց. «Ֆիքսեցինք 6814, մեկ ամսից տեսնենք ինչ արդյունք կլինի»:

Please enter a valid URL