Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի վերահսկողություն է իրականացվում:

«Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնելու հարցով», — նշված է հաղորդագրության մեջ:

Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում շարունակում է պարեկություն իրականացվել երեք երթուղիներով։ Նշվում է նաև, որ խաղաղապահ զորախմբի մեքենաները՝ բեռնված հումանիտար օգնությամբ, անցել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով։

Please enter a valid URL