Search
Close this search box.

Bloomberg-ը հայտնել է, թե որքան գումար է կորցրել Թուրքիան աղետի պատճառով

Երկրաշարժերը Թուրքիայի տնտեսությանը հասցրել են 84 միլիարդ դոլարի վնաս, փետրվարի 12-ին հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով Ձեռնարկատերերի կոնֆեդերացիայի և հանրապետության գործարար շրջանակների ներկայացուցիչների գնահատականները։ «Երկու ուժգին երկրաշարժերը կհանգեցնեն ազգային տնտեսության համար ավելի քան 84 մլրդ դոլարի կամ ՀՆԱ-ի մոտ 10%-ի չափով կորուստների»,- ասվում է հրապարակման մեջ։ Կազմակերպության տվյալներով՝ բնակելի շենքերին հասցված վնասը կազմել է 70,8 մլրդ դոլար։

Բացի այդ, աղետի հետևանքները կհանգեցնեն երկրի բյուջեի եկամուտների նվազմանը 10,4 մլրդ դոլարով։

Please enter a valid URL