Search
Close this search box.

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. թունավորվել են 10 քաղաքացի, որից 4-ը՝ երեխաներ

Սասունիկ գյուղի 33 փողոցի տներից մեկից «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադները «Աշտարակ» ԲԿ են տեղափոխել 10 քաղաքացու։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Շամշյանի տեղեկություններով, հիվանդանոց տեղափոխվածներից 4-ը երեխաներ են, 6-ը՝ միջին տարիքի քաղաքացիներ, և նրանք վաղը պիտի մասնակցեին հարսանեկան արարողության։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը, ինչպես նաև ինչ հանգամանքներում են նրանք թունավորվել։

Գ․ Շամշյանի տեղեկությունների՝ հիվանդանոց են տեղափոխվել՝ 35-ամյա Ալիսա Ա․-ն, 9-ամյա Միլենա Մ․-ն, 17-ամյա Սևակ Մ․-ն, 9-ամյա Կարեն Մ․-ն, 16-ամյա Լյովա Մ․-ն, 46-ամյա Քրիստինե Մ․-ն, 45-ամյա Սոնյա Մ․-ն, 39-ամյա Ռիտա Մ․-ն, 35-ամյա Լիլիթ Մ․-ն և 38-ամյա Ծաղիկ Մ․-ն:

Դեպքի փաստով Արագածոտնի մարզի քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Please enter a valid URL